Դեսպան. Ֆրանսիան աջակցում է ԿԽՄԿ –ին՝ պատերազմում անհետ կորածների որոնման հարցում
 Դեսպան.  Ֆրանսիան աջակցում է ԿԽՄԿ –ին՝ պատերազմում անհետ կորածների որոնման հարցում
11:52     08 09 2021    
Ֆրանսիան ավելի քան կես միլիոն եվրո է հատկացրել՝ Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ անհետ կորած ադրբեջանցիների որոնման համար:

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը:

«2021 թվականին Ֆրանսիան ավելի քան կես միլիոն եվրո կամավոր ներդրում է կատարել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ անհետ կորած շուրջ 4000 ադրբեջանցիների որոնման աշխատանքների համար», - գրել է նա:
Zinvor.info

Հեշթեգներ. ԿԽՄԿ   Ադրբեջան   Ֆրանսիա  


Լրահոս