ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Աղդերեում պահվող ադրբեջանցի զինծառայողին
 ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Աղդերեում պահվող ադրբեջանցի զինծառայողին
14:23     07 09 2021    
«Սեպտեմբերի սկզբին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հանդիպել են՝ Ագդերեում պահվող ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևի հետ»:

Այդ մասին Zinvor.info-ին հայտնել է՝ Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան:

«ԿԽՄԿ -ն, իր լիազորությունների համաձայն, այցելում է կալանավորվածներին՝ պահվելու պայմանների, նրանց հետ վարվելու վերաբերյալ դիտարկում անցկացնելու, ինչպես նաև կալանավորված անձի և ընտանիքի միջև կապ հաստատելու համար», - նշել է կառույցի ներկայացուցիչը:
Zinvor.info

Հեշթեգներ. ԿԽՄԿ   Աղդերե  


Լրահոս