ԱԳՆ ղեկավար. Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ
  ԱԳՆ ղեկավար.  Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ
14:44     07 09 2021    
Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ` միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին՝ Կատարի արտաքին գործերի պետական նախարար Սուլթան բին Սաադ Ալ-Մուրեյխիի գլխավորած պատվիրակության ընդունելության ժամանակ հայտարարել է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:

Նախարարը հայտարարել է՝ հարևան պետությունների հետ հարաբերությունները միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա կարգավորելու Ադրբեջանի պատրաստակամության մասին՝ չնայած տասնամյակներ շարունակ Ադրբեջանի նկատմամբ անցկացվող ագրեսիվ քաղաքականությանը:

ԱԳՆ ղեկավարը նշել է նաև, որ այս դիրքորոշումը հնչեցրել է Ադրբեջանի նախագահը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս