Շարունակվում են «ԹուրԱզ Շահինի - 2021» համատեղ թռիչքային մարտավարական զորավարժությունները - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Շարունակվում են «ԹուրԱզ Շահինի - 2021» համատեղ թռիչքային մարտավարական զորավարժությունները -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
10:12     07 09 2021    
Թուրքիայի Քոնիա քաղաքում շարունակվում են՝ «ԹուրԱզ Շահինի-2021» համատեղ թռիչքային մարտավարական զորավարժությունները: Զորավարժությունների պլանի համաձայն՝ ադրբեջանցի և թուրք ռազմական օդաչուները ցերեկային ժամերին մարտական առաջադրանքներ են իրականացրել, հայտնում է Zinvor.infoն՝ Պաշտպանության նախարարությանը հղումով:

Թռիչքից առաջ ճեպազրույց է անցկացվել՝ գործողության ծրագրի, եղանակային պայմանների և տեխնիկական այլ հարցերի վերաբերյալ:


Պլանի համաձայն՝ համատեղ գործողության շրջանակներում ադրբեջանցի և թուրք ռազմական օդաչուները հաջողությամբ կատարել են՝ հակաօդային պաշտպանության միջոցների, ռազմավարական օբյեկտների և այդ օբյեկտների պաշտպանությունն ապահովող պայմանական հակառակորդի ինքնաթիռների ոչնչացման խնդիրը:

Նշենք, որ ադրբեջանցի ռազմական օդաչուները մասնակցում են Սու -25 գրոհիչ ինքնաթիռների և ՄիԳ -29 կործանիչների զորավարժություններին:

Զորավարժությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 17 -ը:



s://zinvor.info/photos/2021/09/0e3f7-3262010336.jpg' class='responsive-img img-responsive'/>
Zinvor.info

Հեշթեգներ. ԹուրԱզ-Շահինի-2021  


Լրահոս