Ադրբեջանի ռազմաօդային ուժերը Թուրքիայում առաջադեմ դասընթացներ են անցկացրել
 Ադրբեջանի ռազմաօդային ուժերը Թուրքիայում առաջադեմ դասընթացներ են անցկացրել
11:00     07 09 2021    
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է,որ ավարտել է Ադրբեջանի Հանրապետության ռազմաօդային ուժերի անձնակազմի առաջադեմ ուսուցումը:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է, որ այդ երկրի ռազմաօդային ուժերի անձնակազմն օդային վերահսկիչի առաջադեմ դասընթացներ է անցկացրել Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինծառայողների համար:

Հաղորդագրության մեջ ասված է.«Օդուժի ոլորտում երկու երկրների ռազմական համագործակցության շրջանակում Ադրբեջանի Հանրապետության ուժերին տրամադրվել է առաջադեմ կարգով «մոտ օդային աջակցության» ուսուցում:

Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետության ռազմական ուժերի համագործակցությունը վերջին տարիներին զգալիորեն աճել է, հատկապես ղարաբաղյան վերջին պատերազմից հետո:

Երկու երկրները վերջին ամիսներին բազմաթիվ համատեղ զորավարժություններ են անցկացրել Թուրքիայում և Ադրբեջանի Հանրապետությունում:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս