Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին Twitter- ի իր էջում հայտնել է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը:
ԱԳՆ -ն նշել է, որ այսօր լրանում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև Եռակողմ համաձայնագրի ստորագրման 300-րդ օրը:
ԱԳՆ -ն ներկայացրել է այս 300 օրերի ընթացքում կատարված աշխատանքների ամփոփագիրը: Դրանց շարքում՝ ավելի քան 15 հազար հեկտար տարածքների ականներից մաքրում, փորձնական թռիչքներ դեպի Ֆիզուլիի միջազգային օդանավակայան և Զանգիլանում ու Լաչինում երկու այլ միջազգային օդանավակայանների կառուցում, մշակութային և պատմական նշանակության օբյեկտների վերականգնում, «խելացի գյուղերի» կառուցում, ենթակառուցվածքների վերականգնում և ձեռնարկություններ ստեղծելու ծրագրեր՝ արևային էներգիայի արտադրության համար: