Հիքմեթ Հաջիև. Ռուս խաղաղապահների մանդատի վերաբերյալ քննարկումները շարունակվում են
  Հիքմեթ Հաջիև.  Ռուս խաղաղապահների մանդատի վերաբերյալ քննարկումները շարունակվում են
09:19     06 09 2021    
Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի հետ կապաված՝ լրացուցիչ իրավական մեխանիզմների հարցի կապակցությամբ որոշակի քննարկումները շարունակվում են։

Ինչպես փոխանցում է Zinvor.info-ն՝ այդ մասին «Բի-բի-սի»-ին հայտարարել է՝ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցեի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Նա նշել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը և գործողությունները իրականացվում են՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդների կողմից նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության համապատասխան։

Հիքմեթ Հաջիևի խոսքով, նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը որոշել է՝ խաղաղապահ ուժերի համար «քաղաքական և որոշ աստիճանի իրավական շրջանակներ»։

«Ինչ վերաբերում է խաղաղապահների մանդատի հետ կապված լրացուցիչ համաձայնություններին ու լրացուցիչ իրավական մեխանիզմներին, ապա այդ առնչությամբ կողմերի միջև եղել են նախնական շփումներ, և որոշակի քննարկումնեդրը դեռևս շարունակվում են»,- ասել է Հաջիևը։

«Ամբողջ Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի ինքնիշխան տարածք, միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, և նոյեմբերի 10-ի հայտարարության համապատասխան՝ խաղաղապահ ուժերը ժամանակավորապես տեղակայված են Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի որոշակի մասում»,- նշել է նախագահի օգնականը։

Նրա խոսքով, ներկա ժամանակ ողջ ազատագրված տարածքում սկսվում են վերակառուցման նոր աշխատանքները։

«Այժմ մեր առջև դրված հիմնական հարցը՝ այդ տարածքներում շինարարական, վերակառուցման աշխատանքների իրականացնելն է։Վերջին 30-40 տարիների ընթացքում չեն եղել համաշխարհային մասշտաբի նման վերակառուցման նախագծեր, որի հետ ընդհարվել է մեր պետությունը»,- ընդգծել է Հաջիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   Ղարաբաղ  


Լրահոս