Պաշտոնական Բաքուն պատասխանել է Հայաստանի ԱԳՆ նոր ղեկավարին
 Պաշտոնական Բաքուն պատասխանել է Հայաստանի ԱԳՆ նոր ղեկավարին
12:48     02 09 2021    
ԱՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան մեկնաբանել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարի «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցը:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, Աբդուլաևան նշել է, որ «ՌԻԱ Նովոստի» -ին տված հարցազրույցում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հաստատել է Երևանի դիրքորոշումը, որը վարում է միջազգային իրավունքին հակասող և Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող քաղաքականություն:

«Ադրբեջանի տարածքներում՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում հրահրելով ագրեսիվ անջատողականություն՝ Հայաստանի արտգործնախարարը հստակ հասկացնել է տալիս, որ նրա «խաղաղության և անվտանգության ռազմավարությունը» կեղծ է, և որ իր երկիրը դեռ չի հրաժարվել իր ագրեսիայի քաղաքականությունից:

Մենք տեղեկացնում ենք Հայաստանի արտաքին գործերի նոր նախարարին, որ Ադրբեջանն ապահովել է իր տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքի պահանջներին համապատասխան, և ժամանակն է կյանքի կոչել կողմերի ստորագրած հայտարարությունները: Հայկական կողմի շահերից է բխում հասկանալ այս իրողությունը, քանի որ երկիրը կարող է վերջապես վերջ դնել ստերին և երևակայություններին և կենտրոնանալ ապագա զարգացման և առաջընթացի վրա:

Մեր երկիրը բազմիցս հայտարարել է, որ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման կողմնակից է: Հայկական կողմի ռևանշիստական հայտարարություններն ու պահվածքը ցույց են տալիս, որ այս երկիրը դեռ պատրաստ չէ միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված հարևանության քաղաքականությանը», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս