Բրիտանիան կես միլիոն ֆունտ կհատկացնի Ղարաբաղում ականազերծման աշխատանքներին
 Բրիտանիան կես միլիոն ֆունտ կհատկացնի Ղարաբաղում ականազերծման աշխատանքներին
16:50     02 09 2021    
Միացյալ Թագավորությունը կես միլիոն ֆունտ ստերլինգ է հատկացրել Ղարաբաղում ականազերծման աշխատանքներին աջակցելու նպատակով:

Zinvor.info-ի փոխանցմամբ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրին հատկացված գումարների միջոցով վերապատրաստվելու են համապատասխան մասնագետներ, որոնք օգնելու են ականազերծմանը և Լեռնային Ղարաբաղում ու դրա շուրջ տարածքներն անվտանգ դարձնեն մարդկանց համար:

Միացյալ Թագավորությունը կոչ է արել մյուս երկրներին աջակցելու ՄԱԿ-ի նախաձեռնությանը՝ օգնելու հակամարտության հետևանքով տուժած հազարավոր մարդկանց:
Zinvor.info

Հեշթեգներ. Բրիտանաի   Ղարաբաղ  


Լրահոս