Փոխարտգործնախարարները քննարկել են եռակողմ հայտարարությունների իրագործման ընթացքը
Փոխարտգործնախարարները քննարկել են եռակողմ հայտարարությունների իրագործման ընթացքը
12:09     02 09 2021    
Ռուսաստանի փոխարդգործնախարար Անդրեյ Ռուդենկոն չորեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկեր Խալաֆ Խալաֆովի հետ, որի ընթացքում քննարկվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ ԼՂ հարցով եռակողմ հայտարարության իրականացումը:

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն:

«Կարծիքների փոխանակման ժամանակ քննարկվել է երկկողմ և տարածաշրջանային օրակարգին առնչվող արդիական հարցերի համալիրը, այդ թվում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրագործումը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուսաստան   ԱԳՆ  


Լրահոս