Լավրով. Ղարաբաղի հարցի լուծմամբ անձամբ զբաղվում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները
  Լավրով.  Ղարաբաղի հարցի լուծմամբ անձամբ զբաղվում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները
16:51     01 09 2021    
Ղարաբաղի հարցի լուծմամբ անձամբ զբաղվում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն , այս մասին ասել է՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով ՄՄՀՊԻ-ի ուսանողների հարցին:

ՌԴ ԱԳ նախարարը նշել է՝ Մոսկվայի որոշիչ դերը հրադադարի հաստատման գործում:

«Գոյություն ունեն նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի պայմանավորվածություններ, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից: Այս աշխատանքը մեկ օրվա համար չէ, և դրանում անձամբ ներգրավված են երեք երկրների ղեկավարները, ինչպես նաև մեր զինվորականները, ովքեր կազմում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը: Նրանք գործում են լարվածության նվազեցման և վստահության հաստատման համար»,-հայտարարել է նախարարը:

Լավրովը նշել է, որ ռուս սահմանապահները նույնպես օգնում են Հայաստանին ադրբեջանցի հարևանների հետ խնդիրների լուծման գործում:
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուսաստան   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս