Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է՝ Ադրբեջանի Գերագույն դատարանի նախագահ Ռամիզ Ռզաևը:
Ռ. Ռզաևն ասել է, որ նրանք բոլորը անօրինական կերպով մուտք են գործել Ադրբեջանի տարածք՝ Հայաստանի կապիտուլյացիայի ակտը ստորագրելուց հետո և ցանկացել են սադրանք կատարել այնտեղ. «Դրա համար էլ նրանք ձերբակալվեցին: «Ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի մասին կոնվենցիան» նրանց հետ կապ չունի: Մեր իրավապահ մարմիններն իրավական գնահատական տվեցին նրանց հանցագործություններին, գործը հասավ դատարան, և նրանք համապատասխան պատիժ կրեցին: Հայկական կողմի ոչ մի հայտարարություն որևէ օրինական հիմք չունի: Որովհետև գերիներ լինում են պատերազմի ժամանակ: Թեև չկա խաղաղության պայմանագիր, մենք չենք կարող նրանցից որևէ մեկին համարել ռազմագերի զինադադարից հետո»: