«Հրապարակ». Ադրբեջանը Շուշայում լայնածավալ շինարարություն է իրականացնում
  «Հրապարակ».  Ադրբեջանը Շուշայում լայնածավալ շինարարություն է իրականացնում
10:11     01 09 2021    
«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանը Շուշայում լայնածավալ շինարարություն է իրականացնում: Բացի ճանապարհներից ու թունելներից, նաեւ բարձրավոլտ հոսանքի ենթակայան է կառուցել:

Դեռեւս սովետական տարիներին կառուցված՝ Շուշային սնուցող ենթակայանից ընդամենը մի քանի մետր այն կողմ` Շուշա գնացող ճանապարհին, մի քանի ամսում կառուցվել է այն, որը սնուցում եւ լուսավորում է քաղաքը: Ադրբեջանական լույսերով ողողված Շուշայի ճոխ լուսավորությունը երեւում է անգամ Խանքենդիից: Իսկ ճանապարհին ռուսական եւ ադրբեջանական սահմանապահ զորքերն են:

Ռուսները ստուգում են այցելողների անձնագրերը, որոնք Խանքենդի են մտնում ադրբեջանցի զինվորների հայացքի ներքո»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Շուշա  


Լրահոս