Ադրբեջանը, ՌԴ-ն, Իրանը և Ղազախստանը զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում
 Ադրբեջանը, ՌԴ-ն, Իրանը և Ղազախստանը զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում
13:48     31 08 2021    
Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը և Ղազախստանը համատեղ ծովային զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Կասպյան նավատորմի հրամանատարի տեղակալ, ռուսական պատվիրակության ղեկավար, հետծովակալ Սերգեյ Եկիմովը:

Նա նշել է, որ «Ծովային գավաթ» մրցույթի ավարտից հետո, որն անցկացվում է Իրանում «Միջազգային բանակային խաղեր -2021»-ի շրջանակներում, Կասպից ծովում կանցկացվեն համատեղ վարժանքներ, որոնցում կներգրավվեն Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի և Ադրբեջանի Ռազմածովային ուժերի ռազմանավերը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՌԴ   Իրան   Ղազախստան  


Լրահոս