Բալլլըգայայի կոտորածի 29 -րդ տարելիցը. ադրբեջանական բանակը վրեժ է լուծել խաղաղ բնակիչների մահվան համար - Լուսանկարներ
  Բալլլըգայայի կոտորածի 29 -րդ տարելիցը.  ադրբեջանական բանակը վրեժ է լուծել խաղաղ բնակիչների մահվան համար -  Լուսանկարներ
10:00     28 08 2021    
Ադրբեջանի ժողովուրդը երկար տարիներ ենթարկվել է բռնության հայ ահաբեկիչների կողմից, իսկ մեր տարածքները օկուպացվել են Հայաստանի հրոսակային կազմավորումների կողմից, որոնք վայրագություններ են կատարել միջազգային հանրության լռության և անգործության շնորհիվ: Բայց ադրբեջանական քաջարի բանակը, խիզախություն ցուցաբերելով մարտի դաշտում, ազատագրեց Ադրբեջանի հողերը: Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևն իր ելույթներում բազմիցս ընդգծել է, որ ադրբեջանական ժողովրդի դեմ ուղղված ոչ մի հանցագործություն չի մոռացվելու: Հայաստանն ամեն ինչի համար պատասխանելու է իրավական հարթության վրա:

Վաղը լրանում է՝ Գերանբոյի շրջանի Բալլըգայա գյուղում Հայաստանի զինված ուժերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ իրականացված սպանդի 29-ը տարին, հայտնում է Zinvor.info-ն:


Ողբերգությունը տեղի ունեցավ 1992 թվականի օգոստոսի 28 -ին, առավոտյան ժամը հինգի սահմաններում: Այդ օրը հայկական բանակի դիվերսիոն խումբը, որը բաղկացած էր 10-12 ահաբեկիչներից, մտավ այս բնակավայր՝ դաժանաբար սպանելով 24 մարդու և ծանր վիրավորելով 9 հոգու: Նրանք բոլորը խաղաղ բնակիչներ էին:

Զոհերի մեծ մասը եղել են կանայք ու երեխաներ: Դաժանաբար սպանվեցին վեց երեխաներ, որոնցից մեծը 12 տարեկան էր, իսկ ամենափոքրը՝ Ջանփոլադ Գումբարովը, ընդամենը վեց ամսական: Բացի այդ, 24 սպանվածներից վեցը տարեց մարդիկ էին: Նրանցից ամենատարեցը՝ Զեյնաբ Վելիևան, 93 տարեկան էր: Նրանք բոլորը սպանվել են հատուկ դաժանությամբ, խոշոր տրամաչափի հրաձգային զենքի կիրառման արդյունքում զոհերի մի մասի մարմիններն այրվել են:




Բացի այդ, ցեղասպանության այս գործողության հետևանքով ինը մարդ ծանր վնասվածքներ է ստացել` Յագուբ Մահարրամովը, Խոշբախտ Մահարրամովան, Սուդաբա Մահարրամովան, Խուրաման Մուրադովան, Շահլա Գուլիևան, Լամիա Մեհդիևան, Էլխան Մեհդիևը, Մուհամմեդ Մեհդիևը, Զուլեյխա Աբդուլաևան:

Չնայած երկարատեւ բուժմանը, նրանցից ոմանց առողջությունը չհաջողվեց վերականգնել: Հարձակման հետևանքով վիրավորված երեք երեխաներ կորցրել են երկու ծնողներին:

Zinvor.info

Հեշթեգներ. Բալլլըգայայի-կոտորածի  


Լրահոս