Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասել է՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքների ականազերծման գործակալության (ANAMA) վարչության նախագահ Վուգար Սուլեյմանովը:
Նա նշել է, որ այժմ ազատագրված տարածքներում աշխատում են ANAMA-ի, Պաշտպանության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության, Պետական հակահրշեջային ծառայության ներկայացուցիչները.
«Ականազերծման գործունեությունը պայմաններ են ստեղծում հիմնականում ազատագրված տարածքներում իրականացվող ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար: Միջոցներ են ձեռնարկվում ավտոմոբիլային ճանապարհներ կառուցելու, քաղաքային ենթակառուցվածքներ ստեղծելու, գյուղատնտեսական աշխատանքների համար պայմաններ ստեղծելու համար: Նոյեմբերից մինչ օրս ականներից մաքրվել և հանձնվել է 4369 հա տարածք: Հայտնաբերվել է 10,469 միավոր չպայթած զինամթերք, 9,390 հակահետևակային ական և 4,056 հակատանկային ական: Սա հանդիսանում է ANAMA- ի ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքը: Ընդհանուր առմամբ, բոլոր կառույցների ջանքերով մաքրվել է 15,178 հա տարածք: Այսօրվա դրությամբ աշխատանքները սկսվել են 46 նախագծերի վրա, որոնցից 22 -ն ավարտված է»: