Մեծ աշխատանք է կատարվել պատերազմի նահատակների ընտանիքների համար. Նախագահ
 Մեծ աշխատանք է կատարվել պատերազմի նահատակների ընտանիքների համար.  Նախագահ
17:17     26 08 2021    
Այսօրվա դրությամբ պետական քաղաքականության մակարդակով հսկայական աշխատանք է կատարվել պատերազմի հաշմանդամների և նահատակների ընտանիքների համար: Բավական է նշել, որ այս կատեգորիայի մոտ 10 հազար մարդ պետության կողմից ապահովվել են բնակարաններով, մասնավոր տներով: Միայն անցյալ տարի տրամադրվել է 1572 բնակարան, իսկ այս տարի` կտրամադրվի մոտ 3 հազար բնակարան, հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը պատերազմի հաշմանդամների և նահատակների ընտանիքների անդամների հետ հանդիպմանը:

«Միաժամանակ այսօր կներկայացվի 50 ավտոմեքենա: Այսօրվա դրությամբ տվյալ կատեգորիայի քաղաքացիներին տրամադրված ավտոմեքենաների թիվը գերազանցում է 7 հազարը, կամ ավելի ճիշտ` կազմում է 7200: Բնակելի համալիրում, որը մենք պատրաստվում ենք բացել այսօր, կապրեն վերոնշյալ կատեգորիայի ավելի քան հազար քաղաքացիներ:

Այստեղ ապրելու համար բոլոր պայմաններն են ստեղծվել: Այստեղ կառուցված է 1500 տեղանոց դպրոց՝ որտեղ մենք այժմ հանդիպում ենք, մանկապարտեզ, լուսավոր, գեղեցիկ, հարմարավետ բնակարաններ, և սա ևս մեկ անգամ ցույց է տալիս պետության վարած քաղաքականությունը», - ասել է նախագահը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշելով, որ Ադրբեջանը համաշխարհային մասշտաբով այս ոլորտում օրինակելի երկիր է, պետության ղեկավարն ասել է. «Մենք ամեն տարի պետական բյուջեից բավականին մեծ գումար ենք հատկացնում, որպեսզի այս հարցերը գտնեն իրենց լուծումը:

Պետք է նաև նշեմ, որ երեկ ստորագրված հրամանագրի համաձայն՝ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ հերոսություն դրսևորած և Հերոսի կոչման արժանացած անձիք նույնպես ապահովվելու են բնակարանով: Հայրենական պատերազմի Հերոսի կոչում ստացած բոլոր անձինք կապահովվեն բնակարաններով: Նահատակների ընտանիքները, որոնք արժանացել են այս կոչմանը, նույնպես բնակարան կստանան»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս