Ադրբեջանի առաջին տիկինը նշում է իր ծննդյան տարեդարձը
|
|
Օգոստոսի 26-ին Ադրբեջանի առաջին տիկինը նշում է իր ծննդյան տարեդարձը:
|
Մեհրիբան Ալիևան ոսկե մեդալով ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Մ. Սեչենևի անվան Մոսկվայի 1-ին պետական բժշկական ինստիտուտ: Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հետ ընտանիք են կազմել 1983 թվականին:
1995 թվականին Մեհրիբան Ալիևայի նախաձեռնությամբ հիմնադրվել է՝ «Ադրբեջանի մշակույթի բարեկամներ» բարեգործական հիմնադրամը, ավելի ուշ՝ «Ադրբեջան. ժառանգություն» ամսագիրը (ադրբեջաներեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով):
2002 թվականից Մեհրիբան Ալիևան գլխավորում է Ադրբեջանի Մարմնամարզության ֆեդերացիան: Նա ղեկավարում է նաև Հեյդար Ալիևի Հիմնադրամը, որը ստեղծվել է 2004 թվականի մայիսի 10-ին:
2010 թվականին Մեհրիբան Ալիևան արժանացել է Ֆրանսիայի Պատվո Լեգեոնի շքանշանի:
2017 թվականի փետրվարի 21-ին՝ Մեհրիբան Ալիևան նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխնախագահ:
Նա հանդիսանում է «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահը:
Ամուսնացած է, ունի երկու աղջիկ և մեկ տղա:
Հեշթեգներ.
Ադրբեջան
Մեհրիբան-Ալիևա