Դիահերձարաններում դեռ պահվում են զինծառայողների աճյուններ․ նախարար
 Դիահերձարաններում դեռ պահվում են զինծառայողների աճյուններ․  նախարար
11:10     25 08 2021    
Այո, այս պահին դիահերձարաններում շարունակում են պահվել սպանված զինծառայողների մարմիններ։

Այս մասին Հայաստանի ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ ընգծելով, որ չի կարող ասել, թե քանի աճյուն կա։

«Կային մասունքներ, որոնք փորձաքննությունների արդյունքում չէինք կարողանում բացահայտել նրանց ինքնությունը։ Մեր հոլանդացի գործընկերների հետ պայմանավորվել էինք եւ կարող եմ ասել, որ այդ փորձանմուշներն արդեն գտնվում են Հոլանդիայում։ Խոսքը մոտ 50 մասունքի մասին է։ Մենք ունենք մարմիններ, որոնք արդեն նույնականացված են, բայց ծնողները ցանկություն են հայտնել այլ երկրներում հետազոտության ուղարկել։ Մինչեւ այս պահը բոլոր այդ դեպքերում մենք ստացել ենք նույն պատասխանը, բայց կան, որոնց դեռ սպասում ենք։ Մոտավորապես 20-ի դեպքում նույն պատասխանն է եղել»,- ասաց Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ աճյունները պահվում են պատշաճ պայմաններում։

«Մարտունու դատաբժշկական կենտրոնը վերանորոգված վիճակում սեպտեմբերին կհանձնենք շահագործման, Մեծամորինը եւս մոտակա երկու-երեք շաբաթների ընթացքացքում վերանորգված եւ համալրված վիճակում շահագործման կհանձնվի»,- ասաց Առողջապահության նախարարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան  


Լրահոս