«Իսկ պատերազմից հետո որոշեցին գալ». Նախագահ
 «Իսկ պատերազմից հետո որոշեցին գալ».  Նախագահ
13:22     25 08 2021    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն հայտնել է Հայաստանը խոչընդոտում է ՅՈԻՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելության այցը Ղարաբաղ, այդ թվում՝ ադրբեջանական կողմի ազատագրված տարածքներ:

Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադանկա Անդրեեւայի հետ հանդիպմանը Իհամ Ալիեւը բողոքել է, որ Բաքուն խնդրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյաներն ասել են, որ կազմակերպությունը չի զբաղվում քաղաքական հարցերով: Սակայն պատերազմի ավարտից հետո մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ից ազդակներ ստացանք, որ նրանք ցանկանում են գալ: Իհարկե, մենք հայտնեցինք մեր զարմանքը: Որովհետեւ, կարելի է ասել, 30 տարի, երբ մենք նրանց կանչում էինք, նրանք չէին գալիս... Իսկ պատերազմից հետո որոշեցին գալ: Հետեւաբար, մենք համաձայնեցինք դրան եւ, որքանով տեղյակ եմ, վերջին տեղեկատվությունն այն էր, որ առաքելությունն արդեն ստեղծվել է, բայց այժմ Հայաստանը կրկին բողոքում է: Հետեւաբար, կրկին առաքելությունը հետաձգվում է»,- ասել է Իլհամ Ալիեւը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս