Հուլուսի Աքար. «Մենք ուշադիր հետևում ենք հրադադարի ռեժիմի խախտմանը»
  Հուլուսի Աքար.  «Մենք ուշադիր հետևում ենք հրադադարի ռեժիմի խախտմանը»
17:17     20 08 2021    
Մենք ուշադիր հետևում ենք ազատագրված Ղարաբաղի տարածքներում Հայաստանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտմանը և դրա հետ կապված բոլոր իրադարձություններին:

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին Report-ի հետ զրուցում ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

Նախարարը նշել է, որ սերտ քննարկումներ են անցկացվել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների, ինչպես նաև պաշտպանության նախարարների մակարդակով:

Հուլուսի Աքարը շեշտել է, որ Ադրբեջանը և Թուրքիան միշտ ձեռնարկել են անհրաժեշտ քայլեր խաղաղություն և բարեկեցություն ապահովելու համար:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ   Հուլուսի-Աքար  


Լրահոս