ՌԴ եւ Հունգարիայի արտգործնախարարները կքննարկեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
|
|
Ռուսաստանի Դաշնության եւ Հունգարիայի ԱԳ նախարարները կքննարկեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
|
Այս մասին օգոստոսի 19-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Սերգեյ Լավրովի այցը Բուդապեշտ տեղի կունենա օգոստոսի 24-ին հունգարական կողմի հրավերով:
Քննարկում տեղի կունենա երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի, մտքերի փոխանակում միջազգային հարցերի, այդ թվում՝ կորոնավիրուսային համավարակի հետևանքների, ԵՄ-ի հետ հարաբերությունների, Ուկրաինայում եւ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ:
Հեշթեգներ.
ՌԴ
Հունգարիա
Ղարաբաղ