Զախարովա. Ռուսաստանը պատրաստ է աջակցել սահմանի սահմանազատմանը
  Զախարովա.  Ռուսաստանը պատրաստ է աջակցել սահմանի սահմանազատմանը
10:47     20 08 2021    
Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի սահմանազատմանը:

Այս մասին օգոստոսի 19-ին կայացած ճեպազրույցին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին հարցին՝ Զախարովան ընդգծել է, որ ռուսական կողմը բազմիցս դիմել է Երեւանին եւ Բաքվին՝ ուժ կիրառելուց զերծ մնալու եւ բացառապես քաղաքական եւ դիվանագիտական ​​միջոցներով լարվածությունը նվազեցնելու կոչով: Շեշտվել է ներկայիս պայմաններում առճակատման հռետորաբանության կիրառման հակաարդյունավետությունը: Եվ մենք շարունակում ենք ելնել նրանից, որ երկարաժամկետ լուծումը սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունների մեկնարկն է՝ դրանց հետագա սահմանագծմամբ: Մենք պատրաստ ենք անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն ցուցաբերել այս գործընթացին, ասել է Զախարովան:

«Ինչ վերաբերում է եռակողմ աշխատանքային խմբին՝ Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների համատեղ համանախագահությամբ, ինչպես հավանաբար արդեն տեսաք, հաղորդումներ են հրապարակվել այն մասին, որ օգոստոսի 17-ին նա վերսկսել է իր գործունեությունը: Նիստը տեղի է ունեցել Մոսկվայում, համապատասխան տեղեկատվությունը տեղադրված է Ռուսաստանի Դաշնության կառավարության կայքում, եւ մենք գոհունակությամբ նշում ենք, որ կողմերին հաջողվել է վերադառնալ Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման մոտեցումների պրակտիկ քննարկմանը: Մեր տեսանկյունից դա կոչված է նպաստել այս տարածաշրջանի զգալի տնտեսական ներուժի բացահայտմանը»,- ասել է Մարիա Զախարովան:
Zinvor.info

Հեշթեգներ. Զախարովա   Ռուսաստան  


Լրահոս