Ադրբեջանի ՌՕՈՒ-ի ավիացիան սկսել է ուսումնամարզական թռիչքներ - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ադրբեջանի ՌՕՈՒ-ի ավիացիան սկսել է ուսումնամարզական թռիչքներ -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
17:17     17 08 2021    
Պատրաստության պլանի համաձայն՝ Ադրբեջանի ՌՕՈՒ-ի մարտական ինքնաթիռները սկսել են ուսումնամարզական թռիչքներ իրականացնել:

Ինչպես Zinvor.info-ին հայտնել են Պաշտպանության նախարարությունում, ավիացիոն միջոցների թռիչքներն իրականացվում են սահմանված երթուղիներով:


Մարտական հմտությունների կատարելագործմանն ուղղված վարժանքների ժամանակ ռազմական օդաչուները կատարում են գիշերային և ցերեկային ժամերի խնդիրներ:

Սցենարի համաձայն՝ ռազմական օդաչուները կատարում են թռիչքի և վայրէջքի պայմանական օդային և ցամաքային թիրախների ոչնչացման և ցածր ու միջին բարձրությունների վրա բարդ պիլոտաժային և մարտական մանյովրների կատարման խնդիրներ:


Ուսումնական վարժանքների ժամանակ օդային հետախուզություն է իրականացվում՝ պայմանական հակառակորդի ցամաքային թիրախների կոորդինատների որոշմամբ:

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջանի-ՌՕՈՒ  


Լրահոս