«IDEF-2021»-ում ցուցադրվում է Պարդյունաբերության նախարարության 133 անուն ապրանք
«IDEF-2021»-ում ցուցադրվում է Պարդյունաբերության նախարարության 133 անուն ապրանք
12:49     17 08 2021    
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացվում է «IDEF-2021» պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսը՝ Թուրքիայի Հանրապետության նախագահի աշխատակազմի հովանու ներքո և Ազգային պաշտպանության նախարարության աջակցությամբ:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևի գլխավորած պատվիրակությունը նույնպես կմասնակցի ցուցահանդեսին, որը կանցկացվի 2021 թվականի օգոստոսի 17 -ից 20 -ը:

Պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսին, որին պետք է մասնակցեն ավելի քան 50 երկրներից ավելի քան 1000 առաջատար ընկերություններ, կներկայացվեն Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության ձեռնարկություններում արտադրված 133 անուն ապրանք՝ դիպուկահար հրացաններ, ինքնաձիգներ, գրոհային գնդացիրներ, նռնականետներ, ականանետներ, անօդաչու թռչող սարքեր, տարբեր տրամաչափի զինամթերք և այլն:

Zinvor.info

Հեշթեգներ. IDEF-2021   Ադրբեջան  


Լրահոս