Էրդողան. «Ես Պուտինին ասացի, որ մենք պետք է ավարտենք այս գործը»
  Էրդողան.  «Ես Պուտինին ասացի, որ մենք պետք է ավարտենք այս գործը»
19:38     28 10 2020    
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է, որ նա մանրամասն քննարկել է ԼՂ-ի հակամարտությունը:

Zinvor.info-ի փոխանցմամբ՝ այս մասին Էրդողանն ասել է «AKP»-ի խմբային ժողովում:

«Ես Պուտինին ասացի, որ դադարեցնենք հակամարտությունը Հարավային Կովկասում: Եկեք միասին լուծենք այս հակամարտությունը: Դուք խոսեք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իսկ ես ՝ եղբորս ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ուղարկեք ձեր ներկայացուցիչներին: Եկեք անկեղծ քայլ կատարենք այս հարցում: Մենք պետք է ավարտենք այս գործը:
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Պուտին