Թուրքիան պատրաստվում է IDEF 2021 միջազգային ցուցահանդեսին
|
|
Թուրքիայի առաջատար պաշտպանական ընկերությունները պատրաստվում են IDEF 2021 պաշտպանական արդյունաբերության 15 -րդ միջազգային ցուցահանդեսին։
|
Այս մասին, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Ցուցահանդեսը անցկացվելու է օգոստոսի 17-20 -ը Ստամբուլի TÜYAP կենտրոնում:
Ցուցահանդեսը կազմակերպում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ՝ նախագահի աշխատակազմի հովանու ներքո:
Մասնակից ընկերությունների քանակով IDEF-ը տարբեր երկրներում կազմակերպվող պաշտպանական 32 ցուցահանդեսների շարքում զբաղեցնում է աշխարհում երրորդ տեղը:
Ցուցահանդեսին ներկայացվելու է աշխարհի 53 երկրների 1236 պաշտպանական ընկերությունների արտադրանքի լայն տեսականի, որից 536-ը լինելու է թուրքական:
Ակնկալվում է, որ ցուցահանդեսին կմասնակցի 154 պատվիրակություն աշխարհի 79 երկրներից:
Կանցկացվեն բազմաթիվ բանակցություններ, կկնքվեն նոր պայմանագրեր, կցուցադրվեն նոր արտադրանքներ։
Հեշթեգներ.
Թուրքիա
IDEF-2021