Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ադրբեջանում ՅՈՒՆԻՍԵՖ -ի նոր ներկայացուցչի հետ
 Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ադրբեջանում ՅՈՒՆԻՍԵՖ -ի նոր ներկայացուցչի հետ
09:03     11 08 2021    
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է՝ Բաքվում ՅՈՒՆԻՍԵՖ -ի ներկայացուցչության նորանշանակ ղեկավար Ալեքս Հայկենսին:

Ինչպես Zinvor.info-ին տեղեկացրել են ԱԳՆ մամուլի ծառայությունում, Հայկենսը նախարարին է փոխանցել իր նշանակման մասին նամակի պատճենը:

Բայրամովը շնորհավորել է ներկայացուցչության նոր ղեկավարին՝ նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան աշխատանքում:

Նախարարը նշել է, որ անկախության առաջին տարիներից Ադրբեջանը փոխշահավետ համագործակցություն է հաստատել ՅՈՒՆԻՍԵՖ -ի հետ:

Բայրամովը ՅՈՒՆԻՍԵՖ -ի ներկայացուցչության նոր ղեկավարին պատմել է՝ Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի ագրեսիվ քաղաքականության հետևանքների, այդ թվում՝ ադրբեջանական քաղաքացիական բնակչության, տների, դպրոցների և քաղաքացիական այլ օբյեկտների վրա նպատակային հարձակումների մասին: Նախարարը մանրամասն տեղեկություններ է հաղորդել՝ ազատագրված տարածքներում ավերածությունների մասշտաբների, մշակութային և կրոնական հուշարձանների վնասների, ականային վտանգի, ազատագրված տարածքներում անցկացվող վերակառուցման և վերականգնման աշխատանքների մասին:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՅՈՒՆԻՍԵՖ  


Լրահոս