Տավուշում տեղադրվել է ռուսական երկրորդ սահմանապահ ուղեկալը
 Տավուշում տեղադրվել է ռուսական երկրորդ սահմանապահ ուղեկալը
10:02     11 08 2021    
168.am-ի տեղեկություներով, Տավուշում ռուսական կողմը երկրորդ սահմանապահ ուղեկալն է տեղադրում` Ազատամուտ գյուղում:

Ավելի վաղ Հայաստանի ՊՆ-ն հաստատել էր Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհին ռուսական ուղեկալի տեղադրման լուրը։

«Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկության վերաբերյալ հայտնում ենք, որ նշված տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, իսկ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։ Տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում»,-նշված էր Հայաստանի ՊՆ հաղորդագրության մեջ:
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստանի-ՊՆ   Տավուշ  


Լրահոս