Ադրբեջանն այս տարի զգալիորեն ավելացրել է պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը
 Ադրբեջանն այս տարի զգալիորեն ավելացրել է պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը
17:18     10 08 2021    
Հայտարարվել են 2021 թվականի հունվար-հունիս ամիսների պետական ​​բյուջեի պաշտպանության եւ ազգային անվտանգության ծախսերը:

Ֆինանսների նախարարությունունից Zinvor.info-ին տրված տեղեկույունների համաձայն՝ պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը 2020 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2021-ին աճել են 73,9 տոկոսով կամ 1076,3 միլիոն մանաթով և կազմել 2 միլիարդ 533,4 միլիոն մանաթ:

Պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը 2 մլրդ 477,3 մլն մանաթ կանխատեսվածի դիմաց 102,3 տոկոսով կամ 56,1 մլն մանաթով ավելի կատարվելով կազմել է տարեկան կանխատեսման 55,2 տոկոսը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս