Ադրբեջանցի ռազմական նավաստիները Իրանում կմասնակցեն «Ծովի գավաթ» մրցույթին. Լուսանկարներ
 Ադրբեջանցի ռազմական նավաստիները Իրանում կմասնակցեն «Ծովի գավաթ» մրցույթին.  Լուսանկարներ
11:45     09 08 2021    
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երկուշաբթի այցելել է՝ Ռազմածովային ուժերի (ՌԾՈՒ) զորամասեր ստուգելու՝ «Միջազգային բանակային խաղեր -2021»-ի շրջանակներում կազմակերպվող «Ծովի գավաթ» մրցույթին Ադրբեջանի հավաքականի մասնակցելու պատրաստվածությունը:

«Պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցվել է, որ Ադրբեջանի Ռազմածովային ուժերի 66 անձնակազմ, ինչպես նաև G-122 և G-124 պարեկային նավերը կմասնակցեն՝ օգոստոսի 22-ին Իրանի Ի. Էնզելի քաղաքում անցկացվող մրցույթին», - հայտնում է Պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է Zinvor.info-ն:

Նախարարության տվյալներով, Հասանովը ստուգել ՝ անձնակազմի կոմպլեկտավորումն ու մատակարարումը, ինչպես նաև նավերի և անձնակազմի պատրաստվածության աստիճանը:

«Բացի այդ, նախարարին ներկայացվել է կապիտալ վերանորոգված պարեկային նավը: Նշվել է, որ նավը ի վիճակի է հաջողությամբ կատարել՝ ծովում հակառակորդի օբյեկտնեըը ոչնչացնելու, նավթագազային խողովակաշարերը և դիվերսիոն խմբերից էներգետիկ ենթակառուցվածքները պաշտպանելու խնդիրները»,- նշում է պաշտպանական գերատեսչությունը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան-ՊՆ  


Լրահոս