Ռայիսին հայտարարել է Ադրբեջանի հետ փոխգործակցության ներուժը ավելացնելու մասին
|
|
2 օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյաննը օգոստոսի 6-ին աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում Իրանի նախագահի նստավայրում ԻԻՀ նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ քննարկում էր հայ-իրանական համագործակցության ընդլայնման հարցերի լայն շրջանակ։
|
Եվ, ահա, ինչպես հաղորդում է «ԱզերՏաջը»՝ Իբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ ԻԻՀ-ն Ադրբեջանի հետ հետագա կապերն ընդլայնելու համար մեծ քայլեր է ձեռնարկելու։ Իրանի նախագահն ասել է, որ բարեկամական հարաբերությունների մեջ գտնվող հարևան պետությունների, որոնք ընդհանուր պատմություն, կրոն ազգային ավանդույթներ ունեն, ներուժը մեծ է։
«Հարկ է օգտագործել այդ ներուժը և նոր ու ավելի բարձր մակարդակի հասցնել փոխօգտավետ գործակցությունը»։
Ռայիսին նաև նշել է, որ Իրանի նոր կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում են լինելու հարևան պետությունների հետ հարաբերությունների զարգացումը։ Եվ այս առումով, Ադրբեջանը Իրանի մոտ հարևան և բարեկամական պետություն է, որի հետ Իրանի համագործակցում են տարբեր ոլորտներում։
«Այդուհանդերձ, այս հարաբերությունները կարող են զարգանալ։ Առկա են տնտեսության մեջ, տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցութան բոլոր հնարավորությունները։ Իրանական ընկերությունները պատրաստ են իրենց անմիջական մասնակցությունը բերել Ադրբեջանի ազատագրված տարածքները վերականգնման գործին»։
Իրանի նախագահը նաև ասել է, որ կա տարածաշրջանային անվտանգության հարցերում երկու երկրների համակարգված գործողությունների անհրաժեշտություն։
Հեշթեգներ.
Ադրբեջան
Իրան