Ադրբեջանը հայտարարել է Զանգեզուրի միջանցքի նախագիծ պատրաստելու մասին
 Ադրբեջանը հայտարարել է Զանգեզուրի միջանցքի նախագիծ պատրաստելու մասին
13:21     07 08 2021    
Ադրբեջանում այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքի կառուցման նախագիծ են պատրաստում:

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով երկրի ավտոճանապարհների վերանորոգման և շահագործման պետական գործակալության ղեկավարին:

Զուգահեռաբար ադրբեջանական կողմում ընթանում է Հորադիզ-Ջաբրայիլ-Զանգելան-Աղբենդ ճանապարհահատվածի կառուցումը: Այն ճանապարհ կբացի դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:

Հաղորդվում է, որ ճանապարհի երկարությունը կկազմի 123,8 կմ և կազմված կլինի երթևեկության 4-6 գծից: Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2024 թվականին:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Զանգեզուր  


Լրահոս