Ադրբեջանը հայտարարել է դեպի Լաչին կառուցվելիք նոր ճանապարհի մասին
|
|
Ադրբեջանի ճանապարհների պետական գործակալության ճանապարհների շահագործման և վերանորոգման գլխավոր վարչության պետի տեղակալ Իդայաթ Ռուստամովը հայտարարել էր 23 կմ երկարությամբ ճանապարհի մասին, որը կառուցվելու է մինչև Լաչին:
|
Խոսքը վերաբերում է երկգիծ օղակաձև ճանապարհի կառուցմանը:
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, պետական պաշտոնյայից ճշգրտումներ ստանալուց հետո, ընդգծում է, որ նոր մայրուղին, որը շրջանցելու է Բերձոր քաղաքը, այլընտրանք չի լինի գոյություն ունեցող ճանապարհին, քանի որ նոր ճանապարհի մի մասը կանցնի Լաչինի միջանցքով:
«Ներկայում Լաչին տանող ճանապարհը գտնվում է խաղաղապահների վերահսկողության ներքո: Մենք սկսել ենք 23 կմ երկարությամբ օղակաձև այլընտրանքային ճանապարհի կառուցումը` առանց Լաչին մուտք գործելու, որպեսզի ապահովենք հարմար երթևեկություն», - ավելի վաղ ասել էր Ռուստամովը:
Հեշթեգներ.
Ադրբեջան
Լաչին