«Հաղթանակի ճանապարհը» շահագործման է հանձվելու այս տարվա աշնանը
 «Հաղթանակի ճանապարհը» շահագործման է հանձվելու այս տարվա աշնանը
12:35     06 08 2021    
«Հաղթանակի ճանապարհը» նախատեսվում է շահագործման հանձնել 2021 թվականի սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասել է Ադրբեջանի ավտոճանապարհների պետական ​​գործակալության (ԱԱՊԳ) ավտոճանապարհների շահագործման և վերանորոգման գլխավոր վարչության պետի տեղակալ Հիդայաթ Ռուստամովը:

Նրա խոսքով՝ ճանապարհը սկսվում է Ահմադբեյլի գյուղից՝ Մ-6 Հաջըգաբուլ-Հորադիզ-Աղբենդ-Զանգեզուր միջանցք ավտոճանապարհի 149-րդ կիլոմետրից և անցնում Ֆիզուլի քաղաքի, Բոյուկ Թաղլար գյուղի, Թոփխանա անտառի, Դաշալտի գյուղի միջով ու հասնում Շուշա: Ջանապարհի նախագծի երկարությունը 101,9 կմ է, այն բաղկացած կլինի 2 շարժման գոտուց:
Zinvor.info

Հեշթեգներ. Հաղթանակի-ճանապարհը  


Լրահոս