Մահմուդ Մամեդգուլիև. Իրաքը կկարողանա օգտվել Զանգեզուրի միջանցքի տրանսպորտային ներուժից
  Մահմուդ Մամեդգուլիև.  Իրաքը կկարողանա օգտվել Զանգեզուրի միջանցքի տրանսպորտային ներուժից
11:43     06 08 2021    
Իրաքը կկարողանա օգտվել Զանգեզուրի միջանցքի տրանսպորտային ներուժից:

Այս մասին՝ Բաքվում Ադրբեջանի և Իրաքի միջև համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստում ասել է՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը, հաղորդում է Zinvor.info-ն:

Նրա խոսքով, ադրբեջանական տարածքների օկուպացիայից ազատագրումը նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանում:

«Զանգեզուրի միջանցքը կկապի Արևելքը Արևմուտքի հետ, և Իրաքը նույնպես կկարողանա օգտվել դրանից՝ բեռնափոխադրումների համար:

Վստահ եմ, որ համատեղ հանձնաժողովը կարևոր դեր կխաղա՝ մեր երկրների միջև համագործակցության ընդլայնման գործում: Նման հանդիպումները կնպաստեն երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Բացի այդ, նպատակահարմար եմ համարում նաև՝ մեր երկրների միջև քաղաքական խորհրդատվությունների անցկացնելը», - ասել է Մամեդգուլիևը:
Zinvor.info

Հեշթեգներ. Զանգեզուրի-միջանցք   Իրաք  


Լրահոս