Մևլութ Չավուշօղլու. Ամեն օր մեզ հետ կապվում են Ադրբեջանից և հարցնում իրավիճակի մասին
  Մևլութ Չավուշօղլու.  Ամեն օր մեզ հետ կապվում են Ադրբեջանից և հարցնում իրավիճակի մասին
09:53     06 08 2021    
«Այսօր (օգոստոսի 5, խմբ.) Ադրբեջանից հրշեջ ինքնաթիռը վայրէջք կատարեց Դալամանի օդանավակայանում՝ 10 հոգուց բաղկացած անձնակազմի հետ միասին», - ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է՝ Թուրքիայի արտգործնախարար և Անթալիայից խորհրդարանի նախկին պատգամավոր Մևլութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Անթալիայում բռնկված հրդեհների հետ կապված մամուլի ասուլիսում:

Նախարարը նշել է, որ Թուրքիայում հրդեհների մարմանը աջակցելու համար Ադրբեջանը՝ Վրաստանի տարածքով ուղարկել է նաև 50 հրշեջ մեքենա և 150 աշխատակից: Գրեթե ամեն օր նրանք մեզ հետ կապվում են Ադրբեջանից, հետաքրքրվում են իրավիճակով»:
Zinvor.info

Հեշթեգներ. Մևլութ-Չավուշօղլու   Ադրբեջան  


Լրահոս