ANAMA-ի աշխատակիցը Աղդամում պայթել է ականի վրա
 ANAMA-ի աշխատակիցը Աղդամում պայթել է ականի վրա
10:48     06 08 2021    
Ադրբեջանի Հանրապետության տարածքների ականազերծման գործակալության (ANAMA) աշխատակիցը Աղդամի շրջանի տարածքում պայթել է ականի վրա:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, միջադեպը տեղի է ունեցել՝ օկուպացիայից ազատագրված Բաշ Գարվենդ գյուղի տարածքում:

ANAMA-ի աշխատակից Ֆարիդ Ալիևը Աղդամ տանող նոր ճանապարհի տարածքը ականներից մաքրելու ժամանակ, ականի պայթյունից վիրավորում է ստացել:

Տուժածը հոսպիտալացվել է:
Zinvor.info

Հեշթեգներ. ANAMA   Աղդամ  


Լրահոս