Այս մասին, ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, քննարկվել է՝ Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարար Ռաշադ Նաբիևի և Իրաքի կապի նախարար Արկան Ալ-Շեյբանիի հանդիպման ժամանակ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են՝ Ադրբեջանի և Իրաքի միջև տնտեսության, առևտրի, գիտության և տեխնոլոգիայի, ինչպես նաև մշակույթի ոլորտներում համագործակցության հարցեր:
Վստահություն է հայտնվել, որ իրաքցի նախարարի այցն Ադրբեջան կնպաստի՝ երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը:
Հանդիպման շրջանակներում նշվել է նաև, որ թվային վերափոխումն ու նորարարական զարգացումը հանդիսանում են՝ Ադրբեջանի կառավարության օրակարգային առաջնահերթ խնդիրները: