22 օր է՝ չի հաջողվում գտնել Սյունիքից կորած հայ զինծառայողներին
22 օր է՝ չի հաջողվում գտնել Սյունիքից կորած հայ զինծառայողներին
17:54     05 08 2021    
22 օր է չի հաջողվում հայտնաբերել Սյունիքից կորած երկու հայ զինծառայողներին։ Որոնողական աշխատանքները շարունակվում են, բայց ապարդյուն։

Հուլիսի 14-ի լուսադեմին մառախուղի պատճառով մոլորված, հայ զինծառայողներ Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի գտնվելու վայրը շարունակում է անհայտ մնալ։

ԶԼՄ-ներին Հայաստանի ՊՆ-ից հայտեցին, որ զինծառայողներից դեռ տեղեկություն չկա, որոնողական աշխատանքները չեն դադարել։

Զինծառայողների որոնողական աշխատանքներին մասնակցում է նաև ռուսական կողմը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   ՊՆ  


Լրահոս