Առաջնահերթություն է եռակողմ հայտարարությունների իրականացումը
Առաջնահերթություն է եռակողմ հայտարարությունների իրականացումը
14:38     05 08 2021    
Ռուսաստանի Դաշնությունը կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կարգավորումը:

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին ՌԴ արտաքին գործերի նախարարությունը նշել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին ընդառաջ ռուսական կողմի դիրքորոշման վերաբերյալ հրապարակած հայտարարության մեջ:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կարգավորման ջանքերի շրջանակում առաջնահերթություն է նոյեմբերի 10-ի ու հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացումը: Օգտակար ենք համարում ՄԱԿ-ի գործակալությունների, մասնավորապես, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներգրավումը ռուսական խաղաղապահ գործողությունների անցկացման գոտում իրականացվող հումանիտար աշխատանքներին: Նրանց հնարավոր աշխատանքի պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի և Երևանի հետ ուղիղ համակարգման միջոցով»,- նշվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
Zinvor.info

Հեշթեգներ. ՄԱԿ   Ղարաբաղ  


Լրահոս