Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին «Fox News»-ին տված հարցազրույցում ասել է նախագահ Իլհամ Ալիեւը:
«Մենք նրանց կարիք չունենք: Ես հենց այս մասին խոսում եմ: Կանոնավոր բանակում կա 100,000 զինվոր, գումարած մենք մի քանի օրվա ընթացքում կարող ենք հավաքագրել միգուցե երեք անգամ ավելին, գումարած ժամանակակից սարքավորումներ: Մենք վարձկանների կարիք չունենք: Սա պարզապես կեղծ լուր է, որի նպատակն է վնասել մեր երկրի հեղինակությունը և նվազեցնել ռազմի դաշտում մեր զինվորների համարձակության կարևորությունը», - ավելացրեց Ադրբեջանի նախագահը: