Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարների միջև
 Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարների միջև
17:02     04 08 2021    
Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Ճապոնիայի արտգործնախարար Տոսիմիցու Մոտեգիի միջև:

Ինչպես Zinvor.info-ին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունում, նախարարները քննարկել են՝ երկկողմ համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները:

Նախարար Ջեյհուն Բայրամովը շնորհավորել է իր ճապոնացի գործընկերոջը՝ ստեղծված ծանր իրավիճակում Տոկիոյում 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի բարձր մակարդակով կազմակերպման առթիվ:

Ջեյհուն Բայրամովը Ճապոնիայի արտգործնախարարին տեղեկացրել է՝ հետկոնֆլիկտային շրջանում Ադրբեջանի ազատագրված տարածքներում իրականացվող վերակառուցման և շինարարական աշխատանքների, ինչպես նաև այս գործընթացում օտարերկրյա պետությունների, այդ թվում`ճապոնացի ներդրողների մասնակցության հնարավորությունների մասին:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ճապոնիա  


Լրահոս