Ապրիլյան պատերազմի ժամանակ ի՞նչ է արել Փաշինյանի ստորաբաժանումը
 Ապրիլյան պատերազմի ժամանակ ի՞նչ է արել Փաշինյանի ստորաբաժանումը
12:47     04 08 2021    
Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի ստորաբաժանման արածը մարտական գործողությունների մասնակցություն չի համարվում։

Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի այսօրվա նիստի ժամանակ այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցին, թե ի վերջո Փաշինյանը մասնակցե՞լ է Ապրիլյան պատերազմին։

«Փաշինյանի գլխավորած ստորաբաժանումը մասնակցել է ինժեներական աշխատանքների։ Դա չի համարվում մարտական գործողությունների մասնակից։ Այսինքն` ինչպես շատ-շատ մեր հայրենակիցներ` համակողմանի ապահովման խնդիրներով իրենց պատրաստակամությունն են հայտնել»,–ասաց Օհանյանը։

Նրա խոսքով`նույնիսկ շատ զինվորականների զինգրքույկներում, որոնք մարտական կետերում չեն եղել, չի նշվել, որ մարտական գործողությունների են մասնակցել։
Zinvor.info

Հեշթեգներ. Ապրիլյան-պատերազմ   Հայաստան  


Լրահոս