Ինչպես
Zinvor.info-ին տեղեկացրել են Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովում, Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի ղեկավարությամբ օկուպացիոն հայկական բանակի նկատմամբ պատմական հաղթանակի արդյունքում ադրբեջանական հողերի ազատագրումը՝ նոր իրավիճակ է ստեղծել բոլոր ոլորտներում: Երկրի ղեկավարի հանձնարարությամբ Ադրբեջանի ազատագրված տարածքներում իրականացվում են՝ ականազերծման, ենթակառուցվածքների վերականգնման և շինարարական աշխատանքներ:
Հանձնաժողովի կողմից հավաքված տեղեկատվության, այդ թվում՝ վկաների վկայությունների համաձայն, Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում բնակավայրերի օկուպացիայի ժամանակ հայկական բանակի և ահաբեկչական խմբավորումների կողմից սպանված Ադրբեջանի քաղաքացիները թաղվել են այժմ ազատագրված տարածքներում:
Ազատագրված տարածքներում համապատասխան աշխատանքների ընթացքում հայտնաբերված անհայտ գերեզմանների ոչ պրոֆեսիոնալ արտաշիրմումը և մնացորդների հետ անզգույշ վերաբերմունքը կարող են հանգեցնել տեղեկատվության, ապացույցների և արտեֆակտերի կորստի, ինչը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել մնացորդների բացահայտման հարցում:
Հաշվի առնելով վերոգրյալը և Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած Ադրբեջանի 3,890 քաղաքացիների ճակատագրի հստակեցման կարևորությունը՝ Ադրբեջանի վարչապետը համապատասխան պետական կառույցներին հանձնարարել է՝ ազատագրված տարածքներում շինարարական և վերականգնողական աշխատանքներ անցկացնելու ժամանակ՝ զանգվածային գերեզմաններ կամ առանձին գերեզմաններ հայտնաբերվելու դեպքում տեղյակ պահել՝ Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների պետական հանձնաժողովին՝ մասնագետների կողմից արտաշիրիմում իրականացնելու նպատակով: