Էրդողան. Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ մեխանիզմը պետք է վերածնվի առաջնորդների մակարդակով
|
|
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ։
|
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ թուրք-վրացական ռազմավարական գործընկերությունը նման պահերին է, որ առավել նշանակալի է դառնում։
Նա նաեւ ասել է, որ Վրաստանը համարում է որպես առանցքային նշանակություն ունեցող երկիր ռեգիոնալ համագործակցության համար։
Նա կարեւորել է ռեգիոնալ տրանսպորտային եւ էլեկտրամատակարարման ոլորտներում անվտանգության եւ արդյունավետության ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկումը, ինչպես նաեւ Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան համագործակցային ֆորմատը, որը հաջողությամբ իրականացվում է խորհրդարանական եւ նախարարական մակարդակներում, դարձնել նաեւ երեք պետությունների լիդերների մակարդակով։
Վրաստանի կառավարության ղեկավարը մեկ անգամ ևս վրաց ժողովրդի անունից ցավակցություն ու աջակցություն է հայտնել նախագահ Էրդողանին` կապված Թուրքիայում բռնկված հրդեհների զոհերի ու վնասի հետ:
Հեշթեգներ.
Թուրքիա
Վրաստան
Ադրբեջան