Նախչըվանի ուղղությամբ ադրբեջանական բանակի դիրքերը գնդակոծվել են
 Նախչըվանի ուղղությամբ ադրբեջանական բանակի դիրքերը գնդակոծվել են
10:18     02 08 2021    
Օգոստոսի 2-ին, ժամը 03:27-ի սահմաններում, Վեդիի շրջանի Արազդեյեն գյուղի մոտակայքում տեղակայված Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները՝ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից գնդակոծել են՝ Նախչըվանի Ինքնավար Հանրապետություն Սադարակի շրջանի Հեյդարաբադ բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական բանակի դիրքերը:

Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ադրբեջանական բանակի անձնակազմի շրջանում զոհեր և վիրավորներ չկան, տեղեկացնում է Zinvor.info-ն:

Պատասխան կրակով հակառակորդը ճնշվել է:

Ներկայումս իրավիճակը նշված ուղղությամբ կայուն է, օպերատիվ իրավիճակը վերահսկվում է մեր զորքերի ստորաբաժանումների կողմից:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան-ՊՆ   Նախչըվան  


Լրահոս