Zinvor.info-ն, հղում անելով «Report»-ին, հայտնում է, որ այս մասին ասել է Շուշայի շրջանում Նախագահի հատուկ ներկայացուցչության առաջատար խորհրդատու Իսմայիլ Իսմայիլովը։
Նա հայտնել է, որ 1992 թվականին Հայաստանի զինված ուժերի կողմից օկուպացված գյուղն ազատագրվել է 2023 թվականին Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած հակաահաբեկչական գործողության ժամանակ։
Ի. Իսմայիլովը նշել է, որ գյուղում բնակության համար անհրաժեշտ պայմանների ստեղծման և սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ կարևոր նախագծեր են իրականացվել․
«Գյուղում տրանսֆորմատոր է տեղադրվել, նոր էլեկտրագծեր են անցկացվել, իսկ առկա գծերը վերականգնվել են։ Նախնական փուլում բնակեցվող առանձնատներն արդեն հաշվառվել են (տեղադրվել են հաշվիչներ)։ Բացի այդ, գյուղ է անցկացվել նոր գազատար և սկսվել է գազի հաշվիչների տեղադրումը։ Բնակիչներին խմելու ջրով ապահովելու համար անհրաժեշտ աշխատանքներ են կատարվել, անցկացվել են բաշխիչ ջրագծեր, տեղադրվել են հաշվիչներ։ Ներկայումս գյուղում շարունակվում են կապի գծերի անցկացման աշխատանքները։ Բարեկարգվել են գյուղամիջյան ճանապարհները։ Նաև Բոյուք Գալադարասիում բնակիչների հանգստի համար զբոսայգի է գցվել և ստեղծվել է Դրոշի հրապարակ»։
Ներկայացուցչության աշխատակիցը հայտնել է, որ գյուղի 50 առանձնատներից 13-ը եղել են անպիտան, իսկ 37-ը՝ մասամբ պիտանի. «Առաջին փուլում արդեն վերականգնվել է 17 տուն։ Հաջորդ փուլում նախատեսվում է վերականգնել 20 տուն։ Նախնական փուլում գյուղ է վերադարձել 14 ընտանիք՝ բաղկացած 64 հոգուց»։
Նշենք, որ Նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 28-ին ծանոթացել է Շուշայի շրջանի Բոյուք Գալադարասի գյուղում առանձնատների և ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքներին։