Իրանը ցավակցություն է հայտնել Ադրբեջանին
 Իրանը ցավակցություն է հայտնել Ադրբեջանին
12:49     25 05 2026    
Իրանական կողմը ցավակցում է վթարի հետևանքով կյանքից հեռացած ադրբեջանցի հյուպատոսի ընտանիքին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Իսմայիլ Բաղային։

Նրա խոսքով՝ ադրբեջանցի դիվանագետի աճյունն Ադրբեջան տեղափոխելու և այս ցավալի պատահարի հետ կապված՝ Իրանի ԱԳՆ հյուպատոսական վարչությունը կապի մեջ է Իրանում Ադրբեջանի դեսպանության հետ։

Նշենք, որ մայիսի 23-ին Իրանի Թավրիզ քաղաքում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության հյուպատոսի պաշտոնում աշխատող Ռամիլ Ռզա օղլու Իմրանովը զոհվել է Ջուղա-Թավրիզ ավտոմայրուղու Մարանդ բնակավայրի մոտակայքում՝ ծառայողական պարտականությունները կատարելիս, իր վարած մեքենայով վթարի ենթարկվելու հետևանքով։
Zinvor.info

Հեշթեգներ. Իրան   Ադրբեջան  


Լրահոս