ԱԳՆ. Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս աֆրիկյան երկրների հետ բարեկամական հարաբերություններին
  ԱԳՆ.  Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս աֆրիկյան երկրների հետ բարեկամական հարաբերություններին
10:22     25 05 2026    
Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս աֆրիկյան երկրների հետ բարեկամական հարաբերություններին։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս խոսքերը նշվել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ)՝ Աֆրիկայի օրվա առթիվ «X»-ում արված հրապարակման մեջ։

«Աֆրիկայի օրվա առթիվ ի սրտե շնորհավորում ենք Աֆրիկա մայրցամաքի կառավարություններին ու ժողովուրդներին և հղում մեր լավագույն մաղթանքները։

Մենք բարձր ենք գնահատում մեր աֆրիկյան գործընկերների հետ համագործակցությունը տարբեր ոլորտներում, ներառյալ՝ առևտուրը, կրթությունը, էներգետիկան, կայուն զարգացումը և հումանիտար նախաձեռնությունները, և անհամբերությամբ սպասում ենք մեր կապերի հետագա ընդլայնմանը՝ ինչպես երկկողմ հիմքով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում։

Շնորհավոր Աֆրիկայի օրը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս